«ՆԱԽՔԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ ՍԿՍԵԼԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ», -
«Այն բանակցությունները Հայաստանը վարում էր հավասար պայմաններով» -Դուք հանդես եք եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին դեռևս 1992 թվականին, երբ լինելով վարչապետ՝ կարողացաք պայմանավորվել Սուլեյման Դեմիրելի հետ Թուրքիայի տարածքով 100 հազար տոննա ցորեն մատակարարելու մասին՝ 38 մլն էկյու եվրոպական վարկի դիմաց: Մոսկվայում մեկնարկած «առանց նախապայմանների» բանակցություններն ընդդիմությունն ու անկախ վերլուծաբանները բացատրում են նրանով, որ հայկական կողմն արդեն կատարել է բոլոր նախապայմանները ժողովրդի թիկունքում։ Համամի՞տ եք արդյոք նման գնահատականին և ինչպե՞ս կբնութագրեք հայ-թուրքական մեկնարկած բանակցությունները «ֆուտբոլային դիվանագիտության» հետ համեմատելու փորձերը։